ԱԺ-ն մերժեց Ելքի նախագիծը

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 16:04
Ազգային ժողովն այսօրվա նիստում ընդունեց ԱԺ մշտական հանձնաժողովների թվի մասին նախագիծը: Քննարկվում էր երկու նախագիծ՝ մեկը ՀՀԿ-ի կողմից ներկայացված, մյուսը՝ Ելքի: ԱԺ-ն քվեարկության արդյունքում չընդունեց Ելք խմբակցության նախագիծը, փոխարենն անցավ ՀՀԿ նախագիծը: Դրան կողմ քվեարկեց 64, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:

Նշենք, որ այս նախագծով ՀՀԿ-ն առաջարկում է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների թիվը կրճատել և սահմանել 9: Ելքը առաջարկում էր հանձնաժողովների թիվը սահմանել 10, չկրճատել Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը: Ելքը ցանկանում էր, որպեսզի իրեն հանձնվեր այս հանձնաժողովը:

Ըստ ՀՀԿ նախագծի՝ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը կմիավորվի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ:

Ամենաընթերցվածը