Շիրակի մարզպետն իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերն անհիմն է համարում

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 14:54
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, արձագանքելով իր պաշտոնանկության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերին,  դրանք անհիմն համարեց:

Մայիսի 19-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ   անդրադառնալով որոշ լրատվամիջոցների կողմից տարածվող  իր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկատվությանը, Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ դրանք լուրջ չեն: «Չգիտեմ ում ցանկությունն ինչ է, բայց լրատվամիջոցներից ամեն մեկն իր համար ինչ-որ խնդիր է լուծում իր հրապարակմամբ, բայց մի բան կարող եմ ասել, որ նման որևէ խնդիր չկա: Մենք երկար աշխատել ենք միասին: Դա իրականությանը չի համապատասխանում: Ցավ եմ ապրում՝ կան որոշակի լուրեր, որոնց մեջ գոնե հիսուն տոկոսը ճիշտ է, հիսունը՝  սուտ, բայց լուրի տեսակ էլ կա, որ 180 աստիճան հակառակ է: Չկա այդպիսի բան: Կփորձենք աշխատել օգտակար լինելով մեր մարզին, մեր պետությանը»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:

Արմենուհի Մխոյան

Ամենաընթերցվածը