Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 13:44

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: 

«Արա Սաղաթելյանն իմ վաղեմի ընկերն ու բարեկամն է: Վստահ եմ, որ նրա փորձն ու գիտելիքները բավարար են այդ պաշտոնում աշխատելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Թովմասյանը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Հրայր Թովմասյանը, ով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակով  ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: 

Ամենաընթերցվածը