Արարատի մարզպետը հեռացրել է դպրոցի տնօրենին

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 13:09
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շարունակում է հաշվեհարդարները մարզում:

Մարզպետն աշխատանքից ազատել է Արտաշատի թիվ 6 դպրոցի տնօրեն Նարինե Մուրադյանին, ով Արտաշատի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական Գագիկ Մուրադյանի քույրն է: Դպրոցի աշակերտները դասադուլ են արել եւ հավաքվել մարզպետարանի շենքի մոտ:

Ըստ տեղեկությունների, պատճառն այն է, որ Գագիկ Մուրադյանի կինը՝ Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանը, ում նույնպես աշխատանքից ազատել է մարզպետը, դիմել է դատարան:

Արարատի մարզպետը աշխատանքից ազատել է նաեւ Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն Նարինե Հայրապետյանին: Բացի այդ, նա աուդիտ է ուղարկել թվ 3 դպրոց, որի տնօրենին՝ մարգուշ Միրզոյանին, նույնպես ցանկանում է հեռացնել: Ի դեպ, տնօրենի եղբայրը նույնպես ԲՀԿ-ական է, Հովիկ Աբրահամյանի մտերիմներից:

Ամենաընթերցվածը