Էս էլ խմբակցության ղեկավարները

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 12:24
ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ելք խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը: Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, իսկ քարտուղարը՝ Վահե Էնֆիաջյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավարն ու քարտուղարն անփոփոխ են, ինչպես նախկին գումարման խորհրդարանում: Նրանք են Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը:

Ամենաընթերցվածը