Լֆիկ Սամոն 500 եվրո պահանջեց, որ Կարեն Կարապետյանը խոսի

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 10:52
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյան այսօր խորհրդարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նրանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն էր նաև շրջանառվում: Հարցերին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. «Լավ, վերջացրեք, իմ իրավունքները ոտնահարում եք դուք»:

«Ինձի 500 եվրո տվեք, փող ա պետք վռազ»,- արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա հորդորեց գումար տալ, որպեսզի Կարեն Կարապետյանը խոսի:

Պատգամավորներն ընտրում էին ԱԺ փոխնախագահներ: «Ալեքսանյան, իմ փոխարեն էլ ընտրեցի՞ր»,- Սամվել Ալեքսանյանին դիմեց Կարեն Կարապետյանը:

«Չէ, խի կարա՞մ ընտրեմ, հեսա կընտրեմ», արձագանքեց Ալեքսանյանը: