Ծառուկյանը կպատժի երկու հոգու. Ժողովուրդ

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 09:59
«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքի ութ ըմբոստներից երկուսի ճակատագիրն արդեն հայտնի է: Այսպիսով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները վայր կդնեն Վահան Կարապետյանը եւ Խաչիկ Մանուկյանը: Մեր տեղեկություններով՝ նախօրեին՝ երեկոյան, Թուրքիայի չվերթով Հայաստան է ժամանել Խաչիկ Մանուկյանը, ով ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումը հետ վերցնելուց հետո ընդհատակ էր անցել: Երեւան ժամանելուն պես նա ուղիներ է փնտրել Ծառուկյանի հետ «անվնաս» հանդիպելու, սակայն, ի վերջո, համարձակություն չի ունեցել այցելելու: Սակայն նշենք, որ Մանուկյանին մանդատից զրկելը անխուսափելի է: «Ծառուկյան» դաշինքի առաջնորդն արդեն որոշել է, որ Խաչիկ Մանուկյանը վայր դնի իր մանդատը, որպեսզի նրա փոխարեն ԱԺ պատգամավոր դառնա Ծառուկյանի օգնական, «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը»:

Ամենաընթերցվածը