Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են 2018-ի համար. Ժամանակ

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 09:30
«Ժամանակ» թերթը գրում է. «Ոչ միայն Արա Բաբլոյանն է ժամանակավոր ԱԺ նախագահ, այլև Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ։ Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը ծրագրել են առավել ինտենսիվացնել համագործակցությունը, որն առավել տեսանելի կլինի ընթացիկ տարվա աշնանը, և ի վերջո կհանգեցնի 2018թ․ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձևաչափով։

Եթե ֆորս մաժորները բացառվեն, որևէ պատճառ չի մնա, որ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունը սկսի գործել 2018թ․ ապրիլի 10-ից, որի դեպքում Միքայել Մելքումյանը ավտոմատ կերպով ԱԺ նախագահի տեղակալի աթոռը պետք է փոխանցի արդեն միակ ընդդիմադիր «Ելք» դաշինքին»։

Ամենաընթերցվածը