Տուբերկուլյոզի դեմ պայքարի նպատակով Հայաստանն ԱՄՆ-ից կստանա 583 մլն դրամ

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 20:08

Տուբերկուլյոզի դեմ պայքարի նպատակով 2017 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից կստանա 583 մլն դրամի աջակցություն: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատեց Առողջապահության նախարարության «Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագրի արտաբյՍ ւջետային հաշվի միջոցների ծախսման 2017թ. նախահաշիվը:

«ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է նվազեցնել տուբերկուլոզի բեռը, մայրական ու մանկական հիվանդացության և մահացության մակարդակը Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը:

Նրա խոսքով, վերը նշված միջոցներով կբարելավվեն պոլիկլինիկաների աշխատանքներն ու մոր և մանկան, ինչպես նաև վերարտադրողական առողջության բաժանմունքները:

Ամենաընթերցվածը