ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունը տեղի կունենա մայիսի 19-ին

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 17:50
Ազգային ժողովի փոխնախագահների ընտրության քվեարկությունը տեղի կունենա մայիսի 19-ին: Խորհրդարանի նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Քվեարկությունը տեղի կունենա ժամը 10:00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում և կշարունակվի մինչև 10:40-ը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելիքյանը:

Քվեաթերթիկի վրա նշված է լինելու առաջադրված 3 թեկնածուների անունները: Այն պատգամավորները, ովքեր ցանկանում են կողմ քվեարկել թեկնածուի օգտին, պետք է ջնջեն դեմ վանդակը և թողնեն կողմը:

Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Ամենաընթերցվածը