Նիկոլ Փաշինյանը՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին. Ինչու՞ չքվեարկեցիք Մարուքյանի օգտին

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 17:42
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ ինչու իրեն ընդդմադիր հռչակած «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորները կողմ չեն քվեարկել ԱԺ նախագահի «Ելքի» թեկնածուի օգտին: Մելքումյանն ասաց, որ իրենց խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել, որ պատգամավորները քվերակության հարցում ազատ են, իրենց խղճով են քվեարկել:

«Ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների խիղճն իրենց տարել է դեպի իշխանություն»,- արձանագրեց Փաշինյանը: Նա ասաց, որ «Ելք» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի ընտրություններում կքվեարկի «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի օգտին: Իսկ Ծառուկյան դաշինքի թեկնածուն Միքայել Մելքումյանն է:

Ամենաընթերցվածը