«Բերանդ խի՞ ես բացում, խի՞ ես խնդում». Ծառուկյանի տգեղ պահվածքը ԱԺ-ում

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 17:40
ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողի հարցից, թե ինչո՞ւ է ընդդիմադիր, նյարդայնացել է:

«Ոնց՝ ինչի եմ ընդդիմադիր: Հիմա քո վիճակը ես ուզում եմ հասկանամ, տղա ջան, պարտքերի տակ խորացած, վարկերի տակ խեղդված ես, չէ՞, տուն էլ չես կարում առնես, դու ասում ես՝ ինչի՞ ես ընդդիմադիր: Ես ասում եմ… բայց բերանդ խի՞ ես բացում, խի՞ ես խնդում, ուզում եմ հասկանամ»,- բարկացավ Ծառուկյանը:

Նա նշեց, որ այսօր Հայաստանում ընտանիքների մեծ մասը վարկառու են, վարկ են վերցնում, որ պարտքը փակեն:

«Դու բերանդ բացած առանց հասկանալու խնդում ես», ասաց նա:

Ծառուկյանը հավելեց, որ վարկերը այսօր շատ բարձր տոկոսադրույքով են տրվում:

«Դրա համար էլ սաղդ խորտակված վիճակում եք: Ինձ ձայն տայիք, պահանջեիք», ասաց նա:

Դիտարկմանը, որ Ծառուկյան դաշինքը ձայները փոշիացրել է, նա պատասխանեց. «Ոչ մի բան էլ չեմ փոշիացրել: Ձեր պես մարդիկ ում որ նախընտրել եք, ձեր ձայնը տվել եք, հինգ տարի էլ պարտաճանաչ կսպասեք: Մեզ տրված վստահությունը եղել է 30 տոկոս», - ասաց Ծառուկյանը:

Ամենաընթերցվածը