Կարեն Կարապետյանն ափսոսանքով հիշեց Արփինե Հովհաննիսյանին

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 17:19

Կառավարության նիստին արդարադատության ոլորտին առնչվող նախագծերը ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը: Նրա ներկայացրած օրենսդրական փաթեթներից մեկը կարգավորում է հարևանների կողմից հարգանքի ինստիտուտի  պարտականությունը:

«Հարևանը չի կարող փոխել ջրերի հոսքի  ուղղությունը այնպես, որ խաթարվի հարևանի ջրային հոսքի բնական օգտագործումը: Նախատեսվել է, որ մի հարևանի կողմից տուն կառուցելիս այնպես պետք է այն կառուցվի, որ տանիքից սառույցները չթափվեն հարևան հողատարածքների վրա: Նախագիծը նախապատրաստելիս հաշվի է առնվել վեճերի բնույթը, դատական պրակտիկան», «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը՝ նախագիծը զեկուցելով բավական մանրամասն:

«Մենք այսպես հարևաններին չե՞նք կռվեցնի իրար հետ», հետաքրքրվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

«Հակառակը», վստահեցրեց Արթուր Հովհաննիսյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նկատեց. «Տիկին Հովհաննիսյանն ավելի կարճ էր զեկուցում»:

Ամենաընթերցվածը