Այսօր պատիվ ունենք մեր Արփինեին առաջադրելու. Վահրամ Բաղդասարյան

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 17:18
Խորհրդարանը քննարկում է ԱԺ փոխնախագահների ընտրության հարցը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունն այս պաշտոններում առաջադրում է Էդուարդ Շարմազանովի ու Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները:

Նա ասաց, որ երկու թեկնածուներն էլ փորձառու են, ակտիվ գործուներություն են ծավալել ու ճանաչված են հանրության կողմից:

«Մենք ուրախ ենք, որ այսօր Արփինե Հովհաննիսյանը նորից մեզ հետ է: Այսօր պատիվ ունենք մեր Արփինեին առաջադրելու ԱԺ փոխնախագահի պաշտոնին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ Աժ փոխնախագահի իրենց թեկնածուն դոկտոր-պրոֆեսոր Միքայել Մելքումյանն է:

Ամենաընթերցվածը