«Շան տղի Նիկոլն ընենց խոսաց, քիչ էր մնում համոզեր»

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 17:10

Խորհրդարանում Ազգային ժողովի նախագահի ընտրությունների ժամանակ այսօր ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ քիչ էր մնում Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իրեն համոզեր, որպեսզի ձայն տար Ելքի թեկնածու Էդմոն Մարուքյանին:

Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելուց առաջ Սարոյանն ասաց. «Շան տղի Նիկոլն ընենց խոսաց, քիչ էր մնում համոզեր»:

Նշենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն էին՝ Արա Բաբլոյանն ու Էդմոն Մարուքյանը: Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Արա Բաբլոյանը:

Ամենաընթերցվածը