Արա Բաբլոյանն ընտրվեց ԱԺ նախագահ եւ երդվեց

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 16:50

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը: Ընտրություններն անցկացվեցին փակ գաղտնի քվեարկությամբ: ԱԺ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ն առաջադրել էր Արա Բաբլոյանի, Ելք խմբակցությունը՝ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ասաց, որ քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր, անվավեր ձայներ չեն եղել:

Արա Բաբլոյանի օգտին կողմ է քվեարկել 88, Էդմոն Մարուքյանի օգտին՝ 12 պատգամավոր: Հայտարարվեց, որ Արա Բաբլոյանը ԱԺ նոր նախագահն է:

Նորընտիր նախագահը երդվեց ու զբաղեցրեց իր աթոռը: 

«Երդվում եմ բարեխճորեն կատարել ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորությունները, նպաստել ՀՀ ինքնիշխանության ու շահերի պահանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության ու ազգային արժեքների պահճպանման համար», հայտարարեց Բաբլոյանը:

Ամենաընթերցվածը