Վարդան Ղուկասյանը մեջբերումներ արեց Գրիգոր Տաթևացուց և Ներսես Շնորհալուց

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 15:24
«Ընդդիմություն ասելով ես հասկանում եմ… Գրիգոր Տաթևացին շատ գեղեցիկ ներկայացնում է ընդդիմության վերաբերյալ, ասում է` քամին ծառին ինչո՞ւ համար է պետք, որպեսզի ծառն ամրացնի իր արմատները: Ես առողջ ընդդիմությանը կողմնակից եմ»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Հարցին՝ հիմա «Ծառուկյան» դաշինքը քամի է անելո՞ւ, Ղուկասյանը պատասխանեց. «Դու ես արդեն քամի անում»: Նա անդրադարձավ նաև իր տղայի մասնակցությամբ վերջին միջադեպին, ասաց, որ բողոք ու վկայություն չկա իր որդու դեմ, ինչո՞ւ են լրագրողները բզբզում:

«Ինչու չեք անդրադառնում 2007 թ-ին իմ և Գյումրու փոխքաղաքապետի դեմ մահափորձի դեպքին, երբ մահացան աշխարհի 4 չեմպիոններ, ինչու չեք անդրադառնւմ իմ կողմից ՀՀ ամենամեծ` Ամենափրկիչ եկեղեցու կառուցմանը, Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տուն թանագարանի գնմանն ու հայ համայնքին հանձնելուն: Էսպես շառերը բերում կապում եք, հերիք չի՞ ձեզ, չհոգնեցի՞ք»,- բարկացավ Ղուկասյանը: Նա ասաց, որ կաևոր է եկեղեցի կառուցելը, որքան շատ լինեն աղոթատներ, ինչքան շատ մարդիկ աղոթեն, այնքան Աստված մեզ կողորմեա:

Լրագրողի դիտարկմանը, թե կարծիք կա, որ մարդ ինչքան շատ մեղք է ունենում, այնքան մեծ եկեղեցի է կառուցում, նա պատասխանեց. «Այո, այո: Դու մեղք չես գործո՞ւմ: Եթե մեծ Նարեկացին ասում է՝ ամբոջ աշխարհի օվկիանոսները դառնային թանաք, մայրցամաքները` մագաղաթ, Լիբանանի անտառները դառնային գրիչ և դարձյալ չեն կարող գրել իմ մեղքերի մեկ հազարերորդ մասնիկը, եթե Ներսես Շնորհալին իր հավատով խոստովանում և ասում է, որ՝ ողորմեա քո արարածոց և ինձ` բազմամեղիս, եթե նրանք բազմամեղ էին, ինձ պես եղկելիս ու թշվառականս ավելի շատ, քան որևիցե մեկը: Ամենամեղավոր մարդը ես եմ, բոլորիցդ»:

Վարդան Ղուկասյանը լրագրողներին հորդորեց իրեն այսուհետ հանգիստ թողնել: 

Ամենաընթերցվածը