«Ստից ասինք, որ խելոք մնան. Աղջի թողեք եթամ»

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 14:00
ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, ո՞վ է ներքին թշնամին, ում մասին իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը: «Դուք եք, ո՞վ ա»,- արձագանքեց Սարոյանը:

Նա նշեց, որ ընդդիմության հետ շատ նորմալ համագործակցում են, որոշ գործիչների հետ ընկերներ են: “Սաղ էլ մեր ընկերներն են, ի՞նչ ա եղե: Նիկոլն էլ ա մեր ընկերը, այ մարդ, քաղաքականությունից դուրս մենք չենք կարա՞ ընկերություն անենք, այ քեզի բան”,- ասաց նա:

Սարոյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը ևս իր ընկերն է, շարունակում են շփվել, ուղղակի ամեն մարդ իր գաղափարն ունի:

Լրագրողները հարցրեցին՝ ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը նոր խորհրդարանում: “Այսինքն՝ ես չգիտի՞ ինչ պտի անեի, դու էլ պտի հարց տա՞ս: Միանշանակ անելու եմ: Կանեմ, կտենաք, հեսա կսկսենք”,- ասաց Սարոյանը:

Նա անդրադարձավ նաև Արցախի խնդրին: “Գրող էլ չենք տա, որ Ալիևը տա իրա գլխին: Չենք տա, Ղարաբաղը մերն ա, ֆսյո”,- ասաց նա: Երբ լրագրողները նկատեցին, որ Ղարաբաղը չեն ուզում, ազատագրված տարածքներն են ուզում, Սարոյանը պատասխանեց. “Տո գրող էլ չենք տա, չկա ըտենց բան”:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը մտադի՞ր է տարածքներ զիջել, նա նման պատասխան տվեց. “Երբ որ կճանաչեն Ղարաբաղի անկախությունը, ինչքան ուզում ենք, վերցնենք մեզի, մնացածն էլ քյասիփուսի”:

Անդրադառնալով 800 հեկտար տարածքներ կորցնելուն, ասաց. “Ոչ մի բան էլ չենք տվե, ստից էտի ասինք, որ ադրբեջանցիք խելոք մնան: Աղջի թողեք եթամ”:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ովքե՞ր են Գագիկ Ծառուկյանի ասած բզբզացոները: “Գնա բզբզացողներին հարցրա, ես շատ գիտեմ, Հանրապետականից պրծանք, հմի էլ անցանք բզբզացողների՞ն: Սաղ տեղերն էլ բզեզներ կան”,- արձագանքեց Սեյրան Սարոյանը:

Հարցին, թե խորհրդարան չանցած ընկերներից ո՞ւմ է ամանաշատը կարոտելու, Սարոյանը պատասխանեց. “Այ մարդ, խոմ էս խորհրդարանը աշխարհի վերջը չի՞, փողոց կա, ռեստորան կա, էս պստիկ երկրի մեջ հարսնիք կա, կնունք կա, ոնց ֆռում ես, սաղ տեղերը նույն մարդիկ են էլի: Յանմ գնալու են Սիբիր, ես էլ չտեսա”:

Սեյրան Սարոյանը հայտարարեց, որ ամեն լավ բան առջևում է, խորհուրդ տվեց լավատես լինել. “Աղջի, ինչ վատատես ես դու”:

Ամենաընթերցվածը