Գագիկ Ծառուկյանն ասել է, թե ովքեր են բզբզել իրեն

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 13:02
«Բացթողում ա եղել, կամ տեղեկացված չեն եղել, դրա համար ես ասացի՝ խմբակցության խորհրդում կքննարկենք ու որոշում կկայացնենք», -այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով իր թիմում մանդատների շուրջ ստեղծված իրավիճակը:

Լրագրողները հարցրին՝ ի վերջո ոմանք մանդատները վայր դնելո՞ւ են: «Այ ցավդ տանեմ, կդնեն, թե չեն դնի, կտեսնեք մի քանի օրից։ Որոշակիություն կլինի մի քանի օրից»,- պատասխանեց Ծառուկյանը:

Նա երեկ հայտարարել էր, թե Ծառուկյան դաշինքում բզբզում են, լրագրողները հարցրին՝ ովքե՞ր են բզբզողները: «Եվ ընդեղից, և ձեր միջից, և ուրիշ կուսակցությունից», պատասխանեց նա։

Երբ լրագրողները ճշտեցին, թե հնարավո՞ր է իշխանություններն են բզբզողները, Ծառուկյանը պատասխանեց. «Թույլ տվեք չակերտներ չբացել»։

Նա ասաց, որ իր ղեկավարած դաշինքում պառակտում չկա: «Ի՞նչ պառակտում, այ ցավդ տանեմ, տեսե՞լ ես ըտենց բան։ Բոլորի հետ էլ աշխատելու ենք, բոլորն էլ մեր թիմակիցներն են», հավելեց նա։

Ամենաընթերցվածը