Արգամ Աբրահամյանը շա՞տ գիտի

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 12:44
ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանից այսօր լրագրողները խորհրդարանում հետաքրքրվեցին՝ ընդդիմադիր պատգամավո՞ր է լինելու:

«Ծառուկյան դաշինք խմբակցությունը, եթե իշխանություն չէ, ուրեմն ընդդիմություն է»,- պատասխանեց նա:

Ճշտող հարցին, թե ինքը՝ որպես պատգամավոր, ընդդիմադիր դիրքերի՞ց է հանդես գալու, Աբրահամյանը պատասխանեց. «Ես խմբակցության անդամ եմ, խմբակցությունն ինչ դիրքորոշումով շարժվի առաջ…»:

Հարցին, թե իշխանության հրաժարակա՞նն են պահանջելու, Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ո՞վ ա պահանջելու, շնորհակալություն, ցտեսություն ձեզ»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ իր հայրը՝ Հովիկ Աբրահամյանը նեղացա՞ծ է իշխանություններից: «Ոչ, նեղացած չէ»,- արձագանքեց Արգամ Աբրահամյանը:

Նա նաև ասաց, որ առաջիկայում ԿԸՀ-ն կնշանակի Արտաշատի քաղաքապետի ընտրությունների օրը, իրենք իրենց թիմով կորոշեն իրենց թեկնածուի անունն ու կհրապարակեն: Այս հարցով դեռևս քննարկումներ են ընթանում:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ Արգամ Աբրահամյանը չի՞ ափոսոսում, որ թողել է Արտաշատի քաղաքապետի պաշտոնը: «Ոչ, հիմա ամբողջ մարզ եմ ներկայացնում»,- պատասխանեց նա:

Ամենաընթերցվածը