«Դա շատ վատ բան է». Բաբլոյանն ուրիշի փոխարեն քվեարկելու մասին

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 12:41
«Եղել են դեպքեր, երբ ուրիշի փոխարեն ես էլ եմ քվեարկել, ինչի համար ներողություն եմ խնդրում",- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի ՀՀԿ խմբակցության թեկնածու Արա Բաբլոյանը: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե Բաբլոյանը ո՞նց է վերաբերվում ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերին: Ի պատասխան, Բաբլոյանը խոստովանեց, որ ինքն էլ է նման բան արել, բայց զղջում է: «Դա շատ վատ բան է»,- ասաց նա:

Ամենաընթերցվածը