Ելքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Էդմոն Մարուքյանին, ՀՀԿ-ն՝ Արա Բաբլոյանին, Ծառուկյանը՝ ոչ մեկին

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 12:23

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀԿ և Ելք խմբակցությյուններն առաջադրեցին ԱԺ նախագահի թեկնածուներ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրում է Արա Բաբլոյանի թեկնածությունը:

"Մեր ներկայացրած թեկնածուն ընկալելի է և ԱԺ, և հանրության համար՝ իր կերպարով ու մասնագիտական որակներով: Հորդորում եմ ԱԺ-ին քվեարկել պարոն Բաբլոյանի օգտին", ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Ելք խմբակցվության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք որոշել են ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Փաշինյանը ներկայացրեց Մարուքյանի կենսագրությունը՝ նշելով, որ նա ունի տպավորիչ կենսագրություն ու բավական փորձառու է, պրոֆեսիոնալ օրենսդիր է:

Մյուս երկու խմբակցությունները՝ ՀՅԴ-ն ու Ծառուկյան դաշինքը, թեկնածուներ չառաջադրեցին:

Նախատեսվում է, որ խորհդրարանն այսօր պետք է ԱԺ նախագահ ընտրի:

Ամենաընթերցվածը