Ի՞նչ է կատարվում Ելք դաշինքում. Էդմոն Մարուքյանն առանձնացել էր

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 11:34

Արդեն տեղեկացրել էինք, որ Ելք դաշինքը բոյկոտել է նոր խորհրդարանի անդրանիկ նիստը: Լրագրողները փորձել են մեկնաբանություն ստանալ Ելքի պատգամավորներից, բայց նրանք չեն մեկնաբանել իրենց քայլը:

Ելք խմբակցության պատգամավորներին հատկացվել են նախկին ՀԱԿ խմբակցության պատգամավորների սենյակները: Գնալով խմբակցություն՝ լրագրողները նկատել են, որ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն առանձնացել է մի սենյակում և չի մասնակցում հարևան սենյակում ընթացող խմբակցության նիստին:

Լրագրողների հարցերին նա չի պատասխանել՝ ասելով. «Խմբակցության ղեկավար կա, իրենից հարցրեք»: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ նիստ են անում, չեն կարող հարցերի պատասխանել:

Լրագրողները հարցրել են, թե արդյոք ստանալով ՀԱԿ սենյակները, Ելք դաշինքն էլ ՀԱԿ-ի պես պառակտվեց: Հարցին, թե ինչո՞ւ է առանձնացել, խնդիրնե՞ր ունի խմբակցության այլ անդամների հետ, Մարուքյանը պատասխանել է, որ ուղղակի ելույթ է գրում, ոչ մի ինտրիգ պետք չէ փնտրել: «Ամոթ է, մեծ մարդ եք, ոչ մի ինտրիգ էլ չկա»:

Ամենաընթերցվածը