Արա Բաբլոյանի առաջին անակնկալը

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 11:19
«Ես մանկաբույժ եմ և երեխաների հետ հաճույքով աշխատել եմ»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կանի, եթե ԱԺ-ում լինեն չարաճճի պատգամավորներ: Հարցին, թե ի՞նչ քայլերի կդիմի, եթե պատգամավորները բացակայեն և կեղծ տեղեկանք ներկայացնեն, Բաբլոյանը պատասխանեց, որ ամոթանք կտա:

Բաբլոյանը նշեց, որ մի քանի օր առաջ է տեղեկացել, որ ԱԺ նախագահի պաշտոնում իրեն են առաջադրում: «Պետք է աշխատել, պատասխանատվությունը մեծացավ, հուսով եմ, որ կանեմ այն, ինչ ինձանից սպասում է ժողովուրդը», ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հեշտ կլինի՞ փոխարինել Գալուստ Սահակյանին: «Ամեն դեպքում, ամեն մարդ իր փորձառությունն ունի, Գալուստ Սահակյանը մեծ փորձառություն ունի թե քաղաքական, թե պառլամենտական կյանքում: Համենայնդեպս այն դասերը, որ պետք է քաղեինք, մեզ ժամանակ է հարկավոր, որ կարողանանք դրսևորել մեր կարողությունը», պատասխանեց Բաբլոյանը:

Ամենաընթերցվածը