Ելքը բոյկոտել է ԱԺ առաջին նիստը

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 11:15
Ելք դաշինքի պատգամավորներն այսօր բոյկոտել են վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստը: Խմբակցության պատգամավորներն ԱԺ նիստերի դահլիճ չեն մտել, այս պահին խմբակցության նիստ են անցկացնում:

Հարցին, թե ինչո՞ւ են բոյկոտել, դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանել է, որ ավելի ուշ կմեկնաբանեն: Նա խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել իրենց նախկին հայտարարություններին, որտեղ խոսել են զանգվածային ընտրակաշառքների բաժանման մասին: 

Ամենաընթերցվածը