«Նրանց վերջը լավ է լինելու». Ծառուկյանը «ապստամբների» մասին

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 10:44
«Եթե մենք համապատասխան կոալիցիայի մեջ չենք, ուրեմն...»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Ծառուկյան դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե հայտարարելո՞ւ են, որ ընդդիմություն են: Նա հստակ պատասխան չտվեց այդ հարցին:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը հազվադեպ է գալիս խորհրդարան, նախորդ գումարման խորհրդարանում նա մի քանի անգամ էր մասնակցել նիստերին:

Լրագրողները հարցեր ուղղեցին Ծառուկյան դաշինքից պատգամավոր ընտրված, հետո ինքնաբացարկ հայտնած անձանց մասին: Ծառուկյանի խոսքով՝ նրանց վերջը լավ է լինելու, կրքերը կուսակցությունում հանդարտվել են:

«Շատ լավ է լինելու, դուք մի անհանգստացեք: Խմբակցությունում կքննարկենք, նրանք բոլորն էլ մեր գործընկերներն են, աշխատել են, ճանապարհ են անցել: Ես երեկ իմ հարցազրույցում բոլոր հարցերի պատասխանները տվել եմ»,- հավելեց նա:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Ծառուկյանը ակտիվ պատգամավո՞ր է լինելու: «Բայց երբ ակտիվ չեմ եղել, որ», արձագանքեց նա:

Ամենաընթերցվածը