Լֆիկ Սամոն կնշանակի Շենգավիթի թաղապետ. Հրապարակ

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 09:54
Հրապարակ թերթը գրում է. «Տարոն Մարգարյանը կանգնած է պատասխանատու ընտրության առջեւ՝ թաղապետերից ում վերանշանակել, ում փոխել: Այս օրերին ուսումնասիրում են ընտրությունների արդյունքները, նայում, թե վարչական շրջանների ղեկավարներից ով ինչպես է աշխատել, որքան ձայն է ապահովել: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, ով կադաստրի պետ Մարտին Սարգսյանի եղբայրն է, ըստ լուրերի, որոշել է ինքնակամ հեռանալ՝ անձնական խնդիրների պատճառով: Այս պաշտոնին է հավակնում գեներալ Սեյրան Սարոյանի օգնական Գեւորգ Ստեփանյանը, ով Մարտին Սարգսյանի որդու ընկերն է: Ստեփանյանի թեկնածությանը դեմ չէ նաեւ այս ընտրատարածքից ընտրված օլիգարխը՝ Սամվել Ալեքսանյանը, ով ընտրություններին Շենգավիթից 20 հազար ձայն է տարել, եւ այդ աշխատանքները համակարգել է Գեւորգ Ստեփանյանը: Ավագանու ընտրությունների արդյունքները Շենգավիթում նույնպես բարձր են, մոտ 53 հազար ընտրող է մասնակցել, 40 հազարը Մարգարյանի օգտին է քվեարկել»:

Ամենաընթերցվածը