Սերժ Սարգսյանն ասել է, որ անմիջապես նշանակելու է վարչապետին. Հրապարակ

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 09:33
Հրապարակ թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ, ապա խորհրդի նիստերում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ կառավարության ձեւավորմանը։ Նա հայտարարել է, որ այսօր կառավարությունը հրաժարական կտա, եւ ինքն անմիջապես կնշանակի վարչապետին՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար, գործադիրի մյուս անդամների մասով էլ կորոշի վարչապետը: ՀՀԿ-ականների աչքից չի վրիպել այն, որ նիստին ներկա է եղել նաեւ Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան՝ Էրեբունու նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը: Պաշտոնից ազատվելուց հետո նրան հանել էին նաեւ ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից, սակայն վերջինս շարունակում է մնալ ՀՀԿ խորհրդի անդամ: Երեկ նա ներկայացել է նիստին, ջերմորեն շփվել ընկերների հետ, ինչից ՀՀԿ-ում եզրակացրել են, որ բոլոր «անառակ որդիները վերադառնում են»:

Ամենաընթերցվածը