Թուրքական թերթը շփման գծում տիրող իրավիճակի մասին

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 09:24
ԼՂ-ում Ադրբեջանը շարքից հանել է հայկական հակաօդային պաշտպանական հրթիռային համակարգ, հայտարարել է Բաքուն՝ ավելացնելով ակտիվ հակամարտության լարվածությունը, գրում է Daily Sabah-ը:  

Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խոցել են «Օսա» հակաօդային պաշտպանական հրթիռային համակարգ, որովհետև դրա տեղակայում շփման գծին մոտ «սադրանք» էր և վտանգավոր ադրբեջանական ավիացիայի համար:

Նախկին ԽՄ երկրներ Հայաստանը և Ադրբեջանը այժմ ձգձգվող հակամարտության մեջ են ԼՂ համար և հաճախակի փոխհրաձգություններն անցած տարվա ապրիլին գրեթե լայնամասշտաբ պատերազմի էին վերածվել: Ռուսաստանի միջնորդությամբ կրակը չորս օր բախումներից հետո հրադադար է հաստատվել, սակայն խաղաղ կարգավորման գործընթացը ձախողվել է:

Ամենաընթերցվածը