Ծառուկյանը նորից դիմում է գրել տվել. Ուշագրավ մանրամասներ. Ժողովուրդ

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 09:06
«Ժողովուրդ» օրաթերթին ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստից ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ինչպես հայտնի է՝ այդ նիստին ներկա են եղել նորընտիր պատգամավորները, այդ թվում՝ ժամանակին ինքնաբացարկի դիմում գրած, բայց ԿԸՀ-ում այդ դիմումից հրաժարված յոթ հոգին, բացի «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանից, որ հետընտրական սկանդալից հետո լքել է Հայաստանը:

Նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր դեմ ըմբոստացած պատգամավորներին ասել է, որ նրանք, այնուամենայնիվ, պատգամավորական լիազորությունները վայր դնելու դիմումները պետք է այսօր ներկայացնեն, բայց ոչ թե ԱԺ նախագահին, այլ անձամբ իրեն, եւ այդ դիմումների հետագա ընթացքն ինքն է որոշելու: Ասել է, թե իր հետ պայմանավորվածություն ձեռք բերած, սակայն այդ պայմանավորվածության դեմ ըմբոստացածներին Ծառուկյանը շարունակում է պահել անորոշության մեջ:

Ի դեպ, նիստի ժամանակ Ծառուկյանն ասել է. «Ինձ համար հետաքրքիր էր իմանալ՝ ինչ են ասում, ով է բզբզում»:

Ամենաընթերցվածը