Երեւանի որոշ թաղապետեր կազատվեն աշխատանքից. ովքեր են նրանք. Ժամանակ

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 09:04
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններից հետո մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն: Մեզ հասած տեղեկություններով՝ կփոխվեն Շենգավիթի, Արաբկիրի ու Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ղեկավարները:

Արաբկիր վարչական շրջանը ներկայումս ղեկավարում է Հովհաննես Վարդանյանը՝ Լիդեր Հովոն, ով թաղապետ նշանակվեց, ըստ էության, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում, սակայն, ինչպես երեւում է, ՀՅԴ-ին չի հաջողվում պահպանել թաղապետի պաշտոնը:

Ի դեպ, եւ Հանիսյանը, եւ Հովհաննես Վարդանյանը, եւ Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանը ավագանու կազմում չկան, իսկ մյուս համայնքապետերը ընդգրկված են ավագանու կազմում»:

Ամենաընթերցվածը