Սերժ Սարգսյանը հրապարակեց որոշումը

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 19:58

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջարկել է ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի թեկնածությունը: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ ԱԺ փոխնախագահների պաշտոնների համար առաջադրվել են  Էդուարդ Շարմազանովի ու Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները: 

ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանում կգլխավոր դարձյալ Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության քարտուղար կլինի Գագիկ Մելիքյանը: 

ՀՀԿ խորհուրդը միաձայն հաստատել է այս թեկնածությունները:

Ամենաընթերցվածը