Օդանավակայանում գտնվել է թանկարժեք իրերով պայուսակ

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 19:09
Այսօր՝ 17.05.2017, ժամը 14.00- սահմաններում Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է սև գույնի կանացի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր(ըստ երևույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր (իրերի լուսանկարը կցված է): Պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի և զարդերի տերը կարող է ետ ստանալ իր գույքը:

Հ.Գ. Ի գիտություն հայտնում ենք, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ և այլ իրեր որոնք սահմանված կարգով հանձնվում են Զվարթնոց օդանավակայանի Ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար:

Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ

Ամենաընթերցվածը