Հայաստանի կողմից Արցախի Հանրապետությանը հատկացված միջպետական վարկը կազմել է 13.3 մլրդ դրամ

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 18:45
Հայաստանը 2017 թվականի առաջին եռամսյակում Արցախի Հանրապետությանը որպես միջպետական վարկ հատկացրել է 13.3 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարություն հրապարակած տվյալները, Վրաստանի կողմից ՀՀ նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով ստացվել է 140.7 մլն դրամ՝ ապահովելով եռամսյակային ծրագրի 100%-ը:

Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերման նպատակով հունվար-մարտ ամիսների ընթացքում տրամադրվել է 1.8 մլրդ դրամ՝ ամբողջությամբ ապահովելով եռամսյակում ծրագրված ցուցանիշի կատարումը: Հաշվետու ժամանակահատվածում 367.5 մլն դրամ կազմել է արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցների մնացորդից օգտագործումը՝ ծրագրով նախատեսված 4.6 մլրդ դրամի փոխարեն:

Ամենաընթերցվածը