«Դուք երևի չգիտեք, որ ամենաբարձր պաշտոններից մեկը ՀՀԿ Գործադիր մարմնի անդամն է: Բոլոր պաշտոններն այստեղ են տալիս»

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 18:18

ՀՀԿ ԳՄ նիստից առաջ տրանսպորտի և  կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, պատասխանելով հարցին, թե առաջիկայում իրեն որտեղ ենք տեսնելու, պատասխանեց՝ ՀՀԿ գործադիր մարմնում:

«Շատ լավ պաշտոն է, գիտեք, լինել գործադիրում: Այսքան շատ ձայներ հավաքած Հանրապետական կուսակցության գործադիրի անդամ լինելն ինձ համար մեծ պատիվ է», ասաց նա:

Հարցին, այսինքն՝ առաջիկայում իրեն պաշտոն չե՞ն առաջարկելու, նա պատասխանեց. «Դուք երևի չգիտեք, որ ամենաբարձր պաշտոններից մեկը ՀՀԿ Գործադիր մարմնի անդամն է: Բոլոր պաշտոններն այստեղ են տալիս»:

Հարցին, թե կառավարությունում պաշտոն չի՞ ուզում, պատասխանեց. «Ավելի ցածր գնա՞մ, սա լավ ա»: