ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարբերություն չկա. Վարդան Ղուկասյան

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 18:01
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ փակ հանդիպումից հետո «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ ասել, թե ինչ քննարկում են ունեցել «կանյաչնի»-ի ներսում:

Հարցին՝ տարբերություն կա՞ ՀՀԿ-ի ԲՀԿ-ի միջեւ, նա այսպես պատասխանեց. «Ոչ, բոլորն էլ նույն հայերն են»: Լրագրողը հետաքրքրվեց՝ եթե տարբերություն չկա ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ապա ինչո՞ւ նախընտրեց տեղափոխվել ԲՀԿ, ձեզ տեղափոխե՞լ են. «Հավանաբար, այդպես է ստացվել»: Վարդան Ղուկասյանի խոսքով՝ կյանքն է իրեն տեղափոխել ԲՀԿ, որի համար չի փոշմանել:

«Պրովոկացիոն հարցեր մի տվեք, շնորհքով հարցեր տվեք պատասխանեմ»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Ամենաընթերցվածը