Արա Բաբլոյանը ԱԺ նախագա՞հ

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 17:50
ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրել են, թե արդյոք ինքն է ԱԺ նախագահի թեկնածուն: Շարմազանովն ի պատասխան ասել է, թե ինքը չի լինելու, այլ շատ ավելի փորձառու գործիչ:

Արա Բաբլոյա՞նը, հարցրել են լրագրողները: «Ինչպես ասել են դասականները՝ իսկ ինչու ոչ», հետեւել է պատասխանը: Երբ լրագրողները պնդել են, որ նա այնուամենայնիվ անուն ասի, Շարմազանովն ասել է՝ ես արդեն անուն տվեցի:

ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկել է, որտեղ Սերժ Սարգսյանը հայտնելու է իր որոշումը ԱԺ պաշտոնների թեկնածուների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ Արա Բաբլոյանը 1991-97 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը, 2007 թվականից ԱԺ պատգամավոր է: 

Ամենաընթերցվածը