Դրվագ Ծառուկյան դաշինքում տիրող բարքերից

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 15:37
«Ես մանդատը վերցրել եմ արդեն»,- լրագրողներին ասաց Ծառուկյան դաշինքով պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը, ով մասնակցում է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում անցկացվող քննարկմանը:

Նա ասաց, որ այսօրվա քննարկման ժամանակ կորոշվի՝ ովքեր են մնալու պատգամավոր, ովքեր ոչ:

Լրագրողները հիշեցրին, որ ավելի վաղ Ազիզյանը հայտարարել էր, թե պատրաստ է մանդատը մատաղ անել Գագիկ Ծառուկյանի ոտքերի տակ, իր հայտարարությունն ուժի մե՞ջ է:

«Լավ եմ արել, ես պախկվոցի չեմ խաղում: Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ: Ոչ մի բան չի փոխվել, հիմա նիստ կլինի, պարզ կդառնա»,- արձագանգեց Նապոլեոն Ազիզյանը:

Նա նաև ասաց, որ հանդիպման ժամանակ իրենց չեն հարցնելու, թե ով է ուզում մանդատը, ով՝ ոչ, որոշվելու է վերջնական ցուցակը: Հետո հավելեց, որ ինքն ուզում է մնալ պատագամավոր:

Լրագրողների հարցին, թե Ծառուկյանի կողմից ճնշումներ կա՞ն իր հանդեպ, Ազիզյանը պատասխանեց. «Այ մարդ, ի՞նչ ճնշումներ, չկա ըտենց բան»:

Ճշտող հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանն այսօր իրենից պահանջի վայր դնել մանդատը, կենթարկվի՞, Ազիզյանը նման պատասխան տվեց. «Ինչի՞ համար պիտի ասի Գագիկ Ծառուկյանը: Երկրորդ, դուք հասկանում եք չէ՞, որ մանդատը չվերցնելը այդ ձևով չի լինում, մանդատը թողնելու եմ գնա՞մ»:

Ամենաընթերցվածը