Վարդան Բոստանջյանը հուզվել է Ծառուկյանի հետ հանդիպումից առաջ

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 15:30
Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները հավաքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում և քննարկում են պատգամավորի մանդատների ու ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածույի հարցը:

«Չենք իմանում, թե ում անուններն են շրջանառվում, քննարկման ժամանակ կիմանանք»,- հանդիպումից առաջ լրագրողներին ասաց դաշինքի անդամ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով՝ այսօր բոլոր հարցերը քննարկվելու են:

Հարցին, ճի՞շտ են տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանն ըմբոստացած և պատգամավորի մանդատները վերցրած անձանց ստիպել է վայր դնել մանդատները, Բոստանջյանը պատասխանեց. «Դուք լսե՞լ եք, դուք տեսե՞լ եք: Դրանք փողոցային մանր խոսակցություններ են: Ինչ տխուր պատմություններ եք պատմում, հուզվեցի»:

Նա նշեց, որ Ծառուկյան դաշինքը խնդիր չունի և պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմադիրների:

Ամենաընթերցվածը