Հայաստանում դիմորդների թիվը նվազել է

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 15:05

Քննությունների դիմում-հայտերի գործընթացն ավարտվել է: Առաջին փուլով հայտագրվել է 9 հազար 737 դիմորդ, ովքեր ցանկանում են հանձնել միասնական քննություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը:

«Սա դիմորդների ամբողջ ցանկը չէ, քանի որ, բացի միասնական քննություններից,  մեր բուհերը դիմորդներ են ընտրում նաև ներբուհական քննությունների միջոցով: Նախորդ տարվա համեմատ, միասնական քննություն հանձնողների թիվը նվազել է մոտ 1500-ով: Դա պայմանավորված է այն հանգամանքով, երբ 12 տարի առաջ նույն տարիքի երեխաները միևնույն ուսումնական տարում գնացին դպրոց:   

Նրա տեղեկացմամբ՝ առավել շատ են Հայոց լեզու և գրականություն առարկայի գծով դիմորդները՝ 5 հազար 191, ամենաքիչը՝ համաշխարհային պատմություն առարկայի գծով՝ 88 դիմորդ: Ըստ մարզերի` ամենաշատ դիմորդներն Երևանից են՝ 3 հազար 101, ամենաքիչը` Վայոց Ձորից՝ 243:

Այս տարի 1641 տեղ հատկացված է պետպատվերով, մոտ 18 հազար վճարովի համակարգի համար, որից 14 հազարը պետական բուհերին է, 215-ը՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայկական բաժնի համար է, 1183-ը` Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայինն է, 3 հազար 500-ը՝ ոչ պետական բուհերի համար», հավելեց Արա Իսպիրյանը:

Ամենաընթերցվածը