Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել` Գևորգ Կոստանյանին ազատելով մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1751-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 7-րդ կետը՝ Գևորգ Կոստանյանին ազատել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից»: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Գևորգ Կոստանյանն ազատվեց ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչի պաշտոնից
- Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 14:43