Հայաստանում միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 2-ին

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 13:32
Հայաստանում միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 2- ին՝ կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներով: Այնուհետև յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին լինելու են միասնական քննությունների օրեր: Առաջին հիմնական փուլի քննական գործընթացն ավարտվելու է հունիսի 23-ին  Ռուսաց լեզու առարկայով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց  Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը:

«Միասնական  քննությունների համար հանրապետությունում գործում է 29 քննական կենտրոն, 20-ը մարզերում, 9-ը` Երևանում: Հինգ քննական կենտրոն էլ գործում է Արցախում: Այս պահին իրականացվում է կենտրոնների կահավորման գործընթացը, տեղադրվում են տեսախցիկներ, խլացուցիչ սարքեր, հեռուստացույցեր: Ծնողները հնարավորություն կունենան հետևելու ընթացքին: Քննական թեստերը տպագրված, փաթեթավորված են և մայիսի 23-ին ամբողջ խմբաքանակը Լոնդոնից կտեղափոխվի Հայաստան, որը «Հայինկասացիա»-ի մեքենաների միջոցով կբաշխվի բանկային մասնաճյուղերում»,-աս աց Արա Իսպիրյանը:

Քննական կենտրոնի ղեկավարները քննական թեստերը միայն քննության օրն առավոտյան ժամը 07:30-ից  կարող են բանկի համապատասխան մասնաճյուղից ստանալ քննական արկղով և իրականացնել գործընթացը:

Ամենաընթերցվածը