Փոխհատուցման հիմնադրամից զոհված 2 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստացել

  • Ներքին կյանք - 21 Ապրիլի 2017, 14:53

Մարտական հերթապահության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների փոխհատուցման հիմնադրամից երկու զոհված զինծառայողի ընտանիք արդեն փոխհատուցում ստացել է: «Բացի միանվագ գումարից, նրանք արդեն ստանում են նաև իրենց ամսական գումարները: Կարծում եմ, որ հաջորդ շաբաթ ևս երկուսը կամ երեքը կսկսեն ստանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց նախարարը:

Նա հստակեցրեց, որ օրենքը հստակ սահմանում է, թե որ դեպքերում է տվյալ փոխհատուցումը հասնում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքին: «Կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են հստակեցվել դատական գործի ավարտից հետո: Դուք գիտեք, որ ամեն միջադեպի հետ կապված հարուցվում է քրեական գործ տարբեր հոդվածներով: Մինչև չավարտվի քրեական գործի քննությունը, պաշտպանության նախարարությունը չի կարող որոշել, որ դա ապահովագրվող դեպք է: Այսինքն, պետք է լինի իրավական հիմք»,- մանրամասնեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ մարտական հերթապահության ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած որևէ զինծառայողի ընտանիք պաշտպանության նախարարության ուշադրությունից երբեք դուրս չի մնացել ու չի մնալու: Նրա խոսքով` նույնիսկ եթե փոխհատուցման հիմնադրամի գումարն այդ ընտանիքներին հասնի մեկ ամիս հետո, պաշտպանության նախարարությունն այդ ընթացքում որոշակի քայլեր կկատարի: 

Ամենաընթերցվածը