Վայոց Ձորում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

  • Ներքին կյանք - 21 Ապրիլի 2017, 14:12
Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Վայոց Ձորում։ Հավաքների ժամանակ հրազենային մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող՝ 1986թ. ծնված  Նարեկ Զավենի Հակոբյանը։

Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ, նախնական տվյալներով, կրակոցն արձակվել է  կրտսեր սերժանտի կողմից իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով։