Ցուցարարները ժամանակ տվեցին վարչապետին, որից հետո նստացույց են սկսելու

  • Ներքին կյանք - 21 Ապրիլի 2017, 13:38

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող տոնավաճառների աշխատակիցները վարչապետ Կարեն Կարապետյանին մինչև ժամը 14:00-ն ժամանակ տվեցին՝ իրենց հետ հանդիպելու համար: 

Նրանք հայտարարեցրին, որ եթե նշված ժամանակահատվածում վարչապետը չիջնի, իրենք պատրաստվում են նստացույց սկսել կառավարության շենքի մոտ:

Նշենք, որ առևտրականները բողոքում են բարձր հարկերից ու հարկային մարմինների՝ վերջին օրերին տոնավաճառներում սկսած ստուգումներից:

Ամենաընթերցվածը