ՊՆ փոխնախարարների պաշտոններում Արտակ Զաքարյանի և Արտակ Դավթյանի նշանակման հարցը փաստացի լուծված է. Վիգեն Սարգսյան

  • Ներքին կյանք - 21 Ապրիլի 2017, 11:29
Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը պաշտպանության փոխնախարարների պաշտոններում կնշանակվեն Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո: Ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Նրանց նշանակումը ձգձգվում է, քանի որ մենք սպասում ենք Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտին, որից հետո էլ նշանակումը կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա հավելեց, որ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանն արդեն ակտիվորեն ներգրավված են պաշտպանության նախարարության աշխատանքներում: Նախարարի խոսքով՝ նրանց նշանակման հարցը փաստացի լուծված է:

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս հայտնել է, որ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը նշանակվելու են պաշտպանության փոխնախարարների պաշտոնում: