Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

  • Ներքին կյանք - 21 Ապրիլի 2017, 11:20
Ապրիլի 18-ին տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 15 մլրդ 265 մլն դրամ, որից մրցակցային`13 մլրդ 445 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`1 մլրդ 820 մլն դրամ: 

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 251 937 378 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8739 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9200 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Ամենաընթերցվածը