Ահա թե ինչու Տարոն Մարգարյանն արձակուրդ չի գնացել. Ժողովուրդ

  • Ներքին կյանք - 21 Ապրիլի 2017, 09:42
«Ժողովուրդը» գրում է. «Այս ընտրություններում եւս իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է գործի դնել վարչական ողջ ռեսուրսները՝ ցանկալի արդյունքներ գրանցելու համար: Պատահական չէ, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական շրջանում արձակուրդ չի մեկնի, այլ ինչպես որոշել են ՀՀԿ երեկվա ԳՄ նիստի ժամանակ, քարոզչությունն անելու են ոչ աշխատանքային ժամերին՝ 18.00-ից հետո: Բայց սա ինքներդ եք հասկանում, որ ասվում է ձեւական՝ ընդամենը տպավորություն ստեղծելու համար, թե իրենք պահպանում են օրենքը: Բայց իրականում բոլորը գիտեն, որ քաղաքապետարանն ու վերջինիս ենթակայության տակ գտնվող հիմնարկները հատկապես այս օրերին ամբողջովին զբաղվելու են ընտրություններով՝ ցուցակներ հավաքագրել, մարդկանց վրա ազդել, համոզել ՀՀԿ օգտին քվեարկել, հարկ եղած դեպքում՝ արտոնություններ տալ, եւ այսպես շարունակ: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե մոտ 460 ենթաշտաբ է գործելու. հետաքրքիր է՝ եթե Տարոն Մարգարյանն իրեն համարում է սիրված եւ ընդունված քաղաքապետ, ի՞նչ իմաստ ունի այդքան ենթաշտաբ բացելը: Թեեւ իրականում այս ենթաշտաբներն ընտրողներին կաշառելու եւ ահաբեկելու համար ստեղծված կառույցներ են, որոնք գործելու են ընտրությունների օրը»:

Ամենաընթերցվածը