ՀՀԿ-ն ԱԺ նախագահի ու փոխնախագահների թեկնածուների հարցը չի քննարկել

  • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 22:24

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների և հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Երբ քննարկենք, դուք կիմանաք արդյունքների մասին: Այս պահի դրությամբ մենք նման հարց չենք քննարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Հարցին` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը քննարկվո՞ւմ է, Շարմազանովը բացասական պատասխան տվեց: 

Ամենաընթերցվածը