Հայաստանի ճանապարհները վերանորոգելու և սպասարկելու համար տարեկան մոտ 100 մլրդ դրամ է անհրաժեշտ

  • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 14:40

Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, որ 5 տարվա ծրագիր է մշակվել, այսինքն՝ 500 մլրդ-ի մասին է  խոսքը:

“Այսօր նախատեսված չեն այդ գումարները, այդ պատճառով փորձում ենք ներգրավել այդ միջոցներ: Եթե մենք գնահատել ենք մոտ 500 մլրդ-ի կարգի, կարելի է ասել, որ բոլոր ճանապարհներն էլ անմխիթար են: Այսպես կասեմ՝ ճանապարհների 20 տոկոսը լավ վիճակում են, 25-30 տոկոսը՝ բավարար, մնացածը՝ վատ”, ասաց նախարարը:

Նա նշեց, որ գնահատման աշխատանքները կատարվել են, հիմա պետք է փորձեն ֆինանսավորման աղբյուրներ գտնել: Այն տարածքները, որտեղ հնարավոր է էժան այլընտրանքային ճանապարհներ կառուցել, դրանք կկառուցվեն:

«Հիմա սկսել ենք փոսալցման աշխատանքները: Դրանից բացի, հիմնանորոգման աշխաատքներ են կատարվում, դրանց համար մրցույթներ կհայտարարվեն”, ասաց նա:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը